Լրահոս

15.07.2016 17:17


Արաբկիրի այգու մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Արաբկիրի այգու մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Արաբկիրի այգու մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ:

Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվել է մոտ 5 հա հնձած ցորենի արտ և մոտ 7 հատ պտղատու ծառ, Կարբու ձորից դեպի Նոր Երզնկա գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Աթաբեկյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլա» հանդամասում ՝ մոտ 5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը