Լրահոս

15.07.2016 10:46


Լոռիում մայրը նորածին երեխային մոռացել է տաքսի մեքենայի մեջ

Լոռիում մայրը նորածին երեխային մոռացել է տաքսի մեքենայի մեջ

Այն, որ տաքսի մեքենաներում քաղաքացիները հաճախ են տարբեր իրեր մոռանում, փաստ է: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ Վանաձորում, մեղմ ասած զավեշտալի ու ողբալի է: Տաքսի ծառայություններից մեկի վարորդը lorinews.am-ին պատմեց, որ մի անգամ մի կին է զագահարել ու մեքենա պատվիրել: Մեքենան մոտեցել է նշված հասցե, նստել է միջին տարիքի մի կին՝ բարուրով երեխան գրկին: Մեքենան ուղևորվել է կնոջ նշած հասցեով: Վարորդի պատմելով՝ ճանապարհին զանգահարել են կնոջ բջջային հեռախոսին, կինը երեխային դրել է մեքենայի նստատեղին ու պայուսակից հանել բջջային հեռախոսն ու շուրջ 5 րոպե խոսել: Այդ ընթացքում մեքենան արդեն հասել է նշված հասցե: Կինը վճարել է գումարն ու իջել մեքենայից: Քիչ անց վարորդի հետ կապվել է տաքսի ծառայության օպերատորն ու ասել. «Արագ նայիր, տես մեքենայումդ կարծես թե երեխա են մոռացել»:

Վարորդը նախ կատակի է վերածել օպերատորի ասածը, այնուհետ արդեն, երբ աշխատակիցը նախատել է վարորդին ու կրկնել նույն հարցը, վարորդը շրջվել է ու նստատեղի վրա տեսել ծնողի կողմից մեքենայում մոռացված երեխային, ով հանգիստ քնած է եղել: Վարորդը մեքենան արագ հետ է քշել այն հասցե, որտեղ իջեցրել էր կնոջը՝ երեխային վերադարձնելու նպատակով: Հասնելով տեղ, վարորդը փողոցում հանդիպել է երեխային մոռացած կնոջն ու հանձնել քնած փոքրիկին: Բարեբախտաբար, «հոգատար մայրիկը» արագ է զգացել երեխայի բացակայությունն ու անմիջապես զանգահարել նշված տաքսի ծառայություն ու հայտնել կատարվածի մասին: Փոքր-ինչ ուշացնելու դեպքում, վարորդի պատմելով, պատվերը կատարելուց հետո ինքը պատրաստվում էր գնալ ընդմիջման, իսկ երեխան, ով այդքան ժամանակ քնած էր եղել մեքենայում, այդպես էլ մի ժամ մնալու էր մեքենայի մեջ: Չնայած այս ամենը շատերին գուցե ծիծաղ պարգևեց, սակայն կատարվածն իրականում ողբերգություն կարելի է կոչել: Ինչևէ, բարեբախտաբար, կատարվածը վատ հետևանք չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը