Հայկ Խանումյան. «Արցախի անունից Շավարշ Քոչարյանը չպետք է խոսի»
«Արցախի եվրոպական շարժում» (Արցախ, Ստեփանակերտ) ՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ասել է, որ պետք է հստակ դրվեն Արցախի՝ որպես լիիրավ կողմին բնորոշ բոլոր հատկանիշները, և Արցախի անունից չպետք է խոսի, օրինակ, Շավարշ Քոչարյանը, կամ Արցախի ՊՆ-ի փոխարեն հայտարություն չպետք է անի ՀՀ ՊՆ-ն։
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովի ժամանակ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կստորագրվի, Հ. Խանումյանը նշել է, որ առա՛նց ԼՂՀ-ի մասնակցության որևէ խնդիր չպետք է լուծվի։
-Հայաստանն ու Ադրբեջանը թող կնքեն։ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցելու բան ունի. Հայաստանը նույնպես տարածք է կորցրել՝ Արծվաշենը։ Թող շրջանակային պայմանագիր կնքի, օրինակ, Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու վերաբեյալ։ Բայց Արցախի վերաբերյալ հարցերը, վստահաբար, Արցախի ժողովո՛ւրդն է որոշում՝ իր իշխանությունների միջոցով,-նշել է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչը։
Հայկ Խանումյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ քիչ ավելի ուշ։

7or.am