Լրահոս

22.10.2010 10:32


Ուզբեկստանում արգելափակել են «Facebook»–ը

Ուզբեկստանում արգելափակել են «Facebook»–ը

Ուզբեկստանի իշխանություններն արգելափակել են օգտվողների մուտքը «Facebook» սոցիալական ցանց։ Այս մասին տեղեկացնում է «Fergana.ru»-ն։ Պարբերականի տեղեկացմաբ՝ հնարավոր է, որ սոցիալական ցանցի արգելափակման պատճառ է հանդիսացել «Facebook»-ի էջերում ընդդիմության նյութերի և երկրում տիրող իրավիճակի մասին հղումների տեղադրումը։

«Facebook Statistics»-ի տվյալներով՝ Ուզբեկստանում գրանցված են 30,7 հազ. «Facebook»-ից օգտվողներ, այդուհանդերձ նրանց թիվն Ուզբեկստանում ինտերնետ-լսարանի 0,7%-ից պակաս է։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի իշխանությունները պարբերաբար արգելափակում են ինտերնետային տարբեր ռեսուրսների մուտքը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը