Լրահոս

15.07.2016 15:20


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 14-ին՝ ժամը 15.00-ին, «Մինի Քուպեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին՝ ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին՝ ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 48 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի կենտրոնական փողոցում գտնվող ակումբի դիմաց իրար են բախվել «Հոնդա Սի Առ Վի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է համընթաց երթևեկող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 15-ին՝ ժամը 1.10-ի սահմաններում, «Մերսեդես-Վիտո» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի թիվ 2 դպրոցի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը