Լրահոս

15.07.2016 16:10


Նիսում ռեստորանի հայազգի սեփականատերը մանրամասներ է հաղորդել զոհված Արևիկի և Գայանեի մասին

Նիսում ռեստորանի հայազգի սեփականատերը մանրամասներ է հաղորդել զոհված Արևիկի և Գայանեի մասին

«Արևելքի» հետ հեռախոսազրույցում Նիսի «La Cucina» ռեստորանի (մոտ է ահաբեկչության վայրին) սեփականատեր Վահիկ Սահակյանը հայտնել է, որ Նիսում զոհված երկու հայուհիներից մեկին՝ Արևիկին, անձամբ էր ճանաչում, իսկ մյուսին՝ Գայանեին, մի քանի անգամ է տեսել:

Սահակյանն իմացել է, որ Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:

Ըստ Վահիկ Սահակյանի՝ նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են: Նա նաև նշել է, որ Նիսի հայկական համայնքում խոսում են ևս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը