Լրահոս

11.12.2009 21:27


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը ցանկանում է վերափոխել մարդկանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը ցանկանում է վերափոխել մարդկանց

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը:

Նորանշանակ նախարարը այցելել է նախարարության ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր հիմնարկությունները: Այցի ընթացքում նա հատկապես դժգոհ է եղել Գյումրիի  ծերերի տուն ինտերնատի տնօրինության աշխատաոճից և կատարած աշխատանքներից:

«Ծերերի տուն ինտերնատ»  այցելության ավարտին նախարարը դիմել է տնօրինությանը, ասելով, թե ադմինիստրատիվ հատվածը շատ լավ կառուցված է, բոլորը լավ տեղավորված են՝ էլեկտրիկներից սկսած, հանկարծ պատճառ չբռնեք, թե UNISEF-ը  կամ այլ բարեգործներ եկան և վերանորոգում չարեցին։ «Դուք եք մատնանշել, թե որտեղ աշխատանքներ պետք է կատարվեն: Ես տանել չեմ կարողանում այն տնօրեներին ու ղեկավարներին, ովքեր առաջինը իրենց կաբինետի  մասին են մտածում, հետո նոր անցնում են մնացած գործերին։ Ձեր մոտ այդպիսի իրավիճակ է»,- այսպես է շարունակել նախարարը և հրաժեշտ տվել տնօրինությանը:

Սակայն լրագրողների հետ զրույցում Մխիթար Մնացականյանը նշել է, որ ինքը ծերանոցի տնօրենի դեմ ոչինչ չունի և իր քննադատական վերաբերմունքը անձնավորված չէ։

-Տնօրենի անձի խնդիրը չի, ես կողմնակից չեմ անմիջապես ինչ որ փոփոխություներ անելու։ Ես կողմանակից եմ մարդկանց վերափոխելու:  Իմ՝ որպես նախարարի, աշխատաոճն այսպիսին է լինելու,- վստահեցրել է նորանշանակ նախարարը:

Իսկ վերջում լրագրողների՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություների վերաբերյալ հարցին, նախարարը պատասխանել է.

-Ես որպես կուսակցական գործիչ լարվածության միտում չեմ նկատում մեր հարաբերություներում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը