Լրահոս

16.07.2016 09:10


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 15-ին, ժամը 08.00-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Տեղում իրականացվել է նկարահանում:

***

Հուլիսի 15-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում գտնվող տնակներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է թիվ 13 հողակտորի Ա. Մ.-ին պատկանող 3-րդ տնակում:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծառի վրա, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը։

Փրկարարները բռել են սահնօձ տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք։

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պավլովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը