Լրահոս

16.07.2016 16:30


Ջրվեժի գերեզմանատան մոտ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Ջրվեժի գերեզմանատան մոտ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ջրվեժ թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում` մոտ 5000 քմ, Նուբարաշենի Բ-11 թաղամասում՝ մոտ 100 քմ, Ազատության պողոտայում գտնվող «Ֆիզմաթ» դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում` մոտ 5000 ք.մ խոտածածկույթ և 20 փայտակոճղ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-րդ փողոցում՝ մոտ 1000 քմ, Հ-4 ավտոճանապարհի Երևան-Մասիս 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղի դաշտերում ՝ 3հա հնձած ցորենի արտեր, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում` մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի զինկոմիսարիատի մոտակայքում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և ջերմահարվել է 10 դեկորատիվ ծառ, 2-րդ միկրոշրջանում գտնվող թիվ 2 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը