Համերգ-հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառի
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին,Կոմիտասի հուշարձանին հարող տարածքում՝ Կոնսերվատորիայի դիմաց, Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է համերգ-հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառի և հայրենի բնության: Համերգ - հանրահավաքին մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, հնչելու է հեղինակային և ռոք երաժշտություն: Ելույթ կունենան Էդուարդ Զորիկյանը, Վահան Արծրունին, Լիլիթ Պիպոյանը, Ռոք երաժիշտներ Մհեր Մանուկյանը, Ծոմակ & Պինցետ փրոեկտ և այլն։ Համերգին կհնչի նաև VOX խմբի Թեղուտի անտառին նվիրված երգը։ Թեղուտի անտառի փրկության համար արդեն իրենց դիրքորոշումն են հայտնել դերասաններ Վարդան Պետրոսյանը ու Երվանդ Մանարյանը, կինոռեժիսորներ Տիգրան Խզմալյանն ու Տիգրան Պասկևիչյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և այլ հասարակական գործիչներ, մտավորականներ և բնապահպաններ: Նրանց հայտարարություններով տեսահոլովակները կարող եք դիտել սոցիալական ցանցերում (facebook, youtube):

http://www.youtube.com/user/teghut