Աշխարհ

16.07.2016 12:15


Թուրքիայում զինվորները միտումնավոր ճզմել են մարդկանց տանկերով (տեսանյութ, ֆոտոշարք)

Թուրքիայում զինվորները միտումնավոր ճզմել են մարդկանց տանկերով (տեսանյութ, ֆոտոշարք)

Համացանցում նոր տեսանյութեր են հայտնվել, որոնցում երևում է՝ ինչպես է զրահապատ մեքենան խոյահարում մարդկանց, ովքեր փորձում են կանգնեցնել այն։ Տուժածները ստացել են ծանր վնասվածքներ, ոմանք տեղում զոհվել են։

Ականատեսները պատմում են, որ զինվորները միտումնավոր էին ճզմում մարդկանց և կրակ բացում ոչ թե երկինք, այլ անմիջապես խոցելու նպատակով։ Բռնության հետևանքով զոհվածների և տուժածների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում, սակայն բացահայտ է, որ դրանք տասնյակներ են։

Այդ ընթացքում սոցիալական կայքերում հայտնվել է մի սիրողական տեսանյութ այն պահից, երբ ապստամբների ուղղաթիռը հարձակվել է Թուրքիայի խորհրդարանի վրա։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նա մի քանի ժամ պտույտներ է կատարել օդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը