«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը չի բացառում այն հնարավորությունը, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին նա ասել է «7օր»-ի թղթակցի հետ զրույցում, սակայն դժվարացել է ասել, թե մոտ ապագա ասելով՝ ի՞նչ ժամկետներ նկատի ունի։
-Բայց կարծում եմ, որ առաջընթաց պետք է արձանագրվի մի պայմանով, եթե հովանավոր երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, շարունակեն համագործակցված հանդես գալ՝ հորդորելու կողմերին լուծել այս հարցը։
Ա. Սաֆարյանը կարծում է, որ Արցախի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հարցի հետ համեմատած, ոչ թե ավելի բարդ է, այլ իրականում ավելի հեշտ լուծվող հարց։
-Պարզապես Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի ճանաչելու իր նախկին տարածք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախացման փաստը։ Պարզ բան է, որը պետք է կատարի Ադրբեջանը, ինչպես կատարել են աշխարհի շատ երկրներ, որոնք անկախացրել են իրենց նախկին գաղութները,-ասել է Արամ Սաֆարյանը։
Ա. Սաֆարյան. «Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի»

7or.am