Լրահոս

16.07.2016 16:55


Հրացանը գտել է նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս

Հրացանը գտել է նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս

Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն այցելել են 1962 թ. ծնված Գևորգ Գ.-ի տուն՝ վերջինիս պատկանող «Մոսբերգ» տիպի, 12 տրամաչափի որսորդական, ողորկափող հրացանի պահման պայմանները ստուգելու նպատակով:

Ստուգման ընթացքում Գևորգ Գ.-ն կամովին ներկայացրել է «ՏՕԶ-10» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրացան և հայտարարել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը, և ինքը մոտ 10 օր առաջ իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է հրացանը, սակայն զբաղված լինելու պատճառով չի կարողացել ներկայացնել ոստիկանություն:

Այս խորագրի վերջին նյութերը