Լրահոս

16.07.2016 19:25


Մոսկվայում կամավոր ներկայացել է հայ իրավապահներին

Մոսկվայում կամավոր ներկայացել է հայ իրավապահներին

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գեղամ Բ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 29-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը