Լրահոս

16.07.2016 21:53


Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գյումրիի կամրջից

Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գյումրիի կամրջից

Հուլիսի 16-ին, ժամը 16.42-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 50 ամյակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1981թ. ծնված Կ. Ա.-ի ինքնասպանության փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը