Լրահոս

17.07.2016 12:20


«Եթե Օսիպյանը խոսի, շատ վատ-վատ բաներ կասի»

«Եթե Օսիպյանը խոսի, շատ վատ-վատ բաներ կասի»

Էրեբունիի ՊՊԾ-ում պատանդների մեջ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս հրաժարվեց «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցից:

Ըստ ՊՊԾ-ն գրոհողներից մեկի՝ Պավել Մանուկյանի՝ Օսիպյանն ասում է՝ եթե խոսեմ, շատ վատ-վատ բաներ եմ ասելու:

«Պատանդ չի, մեր կողքին ա, մնացածներն էլ պատանդ չենք համարում, իրենք տեսնում են, որ մենք ճիշտ ենք»,-ասել է պարոն Մանուկյանը:

Պավել Մանուկյանն «Ա1+»-ին հեռախոսով տեղեկացրել է, որ այս պահին իրենք բանակցում են ԱԱԾ աշխատակիցների հետո, որոնք իրենց առաջարկում են տանել Ժիրայր Սեֆիլյանի մոտ:

«Մենք իրենց ասեցինք, որ չենք ուզում գալ ձեր հետ. բերե՛ք Ժիրայրին»,-ասում է Պավել Մանուկյանը: Վերջինս նաև ասել է, որ իրենք լրագրողներ են պահանջել, սակայն ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել:

Պավել Մանուկյանն ասում է, որ ՊՊԾ-ն գրոհելու ժամանակ եղել է փոխհրաձգություն, «իրենք կրակեցին, մենք էլ կրակեցինք, 2 վիրավոր ունենք»: Նրա տեղեկություններով՝ 2 հոգի վիրավորվել է նաև ոստիկանությունից:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը