Լրահոս

17.07.2016 15:04


ՄԻՊ. Նախաձեռնվել են այցեր ոստիկանության բաժիններ

ՄԻՊ. Նախաձեռնվել են այցեր ոստիկանության բաժիններ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները:

Այս խորագրի վերջին նյութերը