Լրահոս

12.12.2009 11:57


Անահիտ Բախշյան. «Գնահատական չէի նշանակի վարչապետին…»

Անահիտ Բախշյան. «Գնահատական չէի նշանակի վարչապետին…»

-Թվանշան դնելն իմ ամենահմուտ գործն է, բայց գնահատական չէի նշանակի վարչապետին,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։

-Անձամբ ես իրեն ընդունում եմ որպես քրիստոնյա, կրթված մարդ։ Չէի ուզենա հիասթափվել։ Եթե կա գործ, այնտեղ կան նաև բացթողումներ, անշուշտ, քննադատություն էլ կհնչի։ Մեր քննադատությունն իսկապես հանուն է։ Ինձ համար կարևոր է, որ ինքը քրիստոնյա է։ Բայց մի բան նկատեցի բյուջեի մասին օրենքն ընդունելու օրը. Հանրապետականի նշանը, որ ինքը դրել է, ինձ թվաց, թե իրեն ավելի ձերբազատել է ինչ-որ պարտականություններից։ Չէի ուզենա հիասթափվել,-ասել է Անահիտ Բախշյանն ու հավելել, որ թվանշանը միշտ էլ կհասցնենք նշանակել.

-Որովհետև վերաքննության խնդիր էլ կարող է լինել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը