Լրահոս

17.07.2016 15:48


Անդրիաս Ղուկասյան. «Սերժ Սարգսյանը պառակտեց մեր հանրությունը»

Անդրիաս Ղուկասյան. «Սերժ Սարգսյանը պառակտեց մեր հանրությունը»

Ինձ համար, ինչպես և ձեզ համար, անակնկալ էին այսօր վաղ առավոտից սկսված իրադարձությունները: Փաստերը վկայում են, որ՝ 1. Ապստամբները գրավել են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասը և կազմակերպել ամուր պաշտպանություն, 2. Սերժ Սարգսյանը ընդունեց, որ զինված ապստամբությունը ուղղված է անձամբ իր դեմ և զերծ մնաց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու իր իրավունքից, 3. Ոստիկանությունը պատրաստվում է գրոհել ապստամբներին և ցանկացած գնով հետ վերադարձնել զորամասի նկատմամբ վերահսկողությունը: Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը: Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ՝ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով: Ինձ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը իր քաղաքական գործունեության առաջին իսկ օրվանից լցված է եղել ատելությամբ հայ ժողովրդի նկատմամբ: Օտար ուժերին ծառայություններ մատուցելով՝ նա պառակտեց մեր հանրությունը, ոչնչացրեց ազգային արժանապատվությունը և երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջև: Բոլորս միասին կարող ենք թույլ չտալ Սերժ Սարգսյանին լոկ իր աթոռը պահպանելու համար իրականացնել հերթական զանգվածային մարդասպանությունը։

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը