Լրահոս

18.07.2016 07:18


ՄԻՊ. ազատ է արձակվել շուրջ 50 մարդ

ՄԻՊ. ազատ է արձակվել շուրջ 50 մարդ

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը, և այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձինք: Ուսումնասիրվում են նաև նրանց բերման ենթարկելու հիմքերը:

Այս պահի դրությամբ՝ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը:

ՄԻՊ աշխատակիցները շարունակում են ահազանգերի հիման վրա կատարվող այցերը և դեպքերի ուսումնասիրությունները:

ՄԻՊ գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը