Լրահոս

18.07.2016 07:46


Գավառ-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է դաշտամիջյան հատված. կա տուժած

Գավառ-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է դաշտամիջյան հատված. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 21.53-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ «Ազատի վերելք» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 MZ 300 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Բ., ծնվ․1984թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Հ. Բ.-ն տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը