Լրահոս

18.07.2016 09:49


«Ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց». Արամ Հակոբյանը՝ զոհված ոստիկանի մասին

«Ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց». Արամ Հակոբյանը՝ զոհված ոստիկանի մասին

Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանը, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, «Aravot.am»-ին փոխանցեց, որ այս պահին հարաբերական անդորր է, դեռ շարունակվում են բանակցությունները, երկուստեք՝ ո՛չ իրենք, ո՛չ ոստիկանները, չեն ուզում արյունահեղություն:

Մեր հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ ոստիկանության պարեկային գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանը զոհվեց, ո՞վ կրակեց նրա վրա, Արամ Հակոբյանն ասաց. «Մենք մարդ սպանելու մտադրություն բացարձակապես չենք ունեցել, մենք պահանջում էինք, որ իրենք հանձնվեին, չկրակեին, վերջը սա քաղաքական գործընթաց է: Նրանցից այդ մեկը սկսեց կրակել, ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց, վիրավորեց մեր ընկերներից մեկին, մերոնք էլ ստիպված ինքնապաշտպանության համար կրակեցին: Մյուսները բացարձակապես չդիմադրեցին, ու ոչ մեկին ոչինչ չեղավ, իսկ ինքը կրակեց: Ես չեմ կարող ասել՝ մեզանից ով է իրեն պատասխան տվել, բայց ինքն էր առաջինը. իհարկե, շատ ցավալի է, որ զոհ եղավ, մենք չէինք ուզում, որ զոհ լիներ»:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը