Լրահոս

18.07.2016 22:07


Շամպայն գինիների գործարանի մոտակայքում՝ Կորեայի ձորում, այրվել է խոտածածկ տարածք՝ 700 քմ

Շամպայն գինիների գործարանի մոտակայքում՝ Կորեայի ձորում, այրվել է խոտածածկ տարածք՝ 700 քմ

Հուլիսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտակայքում՝ Կորեայի ձորում, այրվում է խոտածածկ տարածք՝ 700 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի օդանավակայանի հարակից տարածքում՝ 4 հա, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ ՀԷՑ-ի մոտակայքում՝ 300 քմ, Քանաքեռավան գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատան մոտ՝ 2.5 հա, որ Կոտայք գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1 հա, Բալահովիտ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2.5 հա, Ձորաղբյուր գյուղում՝ «Բիո Գրուպ»-ի մոտակայքում՝ 1500 քմ, Եղվարդ քաղաքի գինու գործարանի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ «Աղասաֆի» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, ջերմահարվել է 400 բարդի և 100 ուռենի, Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում՝ 1500 քմ խոտածածկույթ, 2 խաղողի վազ և 3 պտղատու ծառ, Բարձրաշեն գյուղի վերջնամասում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 9000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց՝ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը