Լրահոս

22.10.2010 11:40


Համաշխարհային աստղերը Հայաստանում ո՞ւմ համար են ելույթ ունենում

Համաշխարհային աստղերը Հայաստանում ո՞ւմ համար են ելույթ ունենում

Վերջին շրջանում համերգներով Հայաստան  են ժամանում համաշխարհային այնպիսի աստեղեր և խմբեր, ինչպիսիք են «Deep purple»-ը, «Uriah heep»-ը, Ջորջ Բենսոնը, Յան Գիլանը, իսկ հոկտեմբերի 26-ին Ջո Կոկերի համերգն է սպասվում։  Հետաքրքրականն այն է, որ այս համերգի տոմսերի արժեքը 30 հազ. դրամից է սկսվում, ինչը նշանակում է, որ  միջին աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացին, որքան էլ երաժշտասեր լինի, դժվար թե կարողանա մասնակցել։

«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանն ասել է.

-Ես ինքս էլ չեմ կարող գնալ համերգին։ Ես հասկանում եմ ձեր հարցադրման իմաստը։ Այն, որ համաշխարհային գիգանտ աստղերի, ինչպիսին Ջո Կոկերն է, արժեքները պետք է լինի բարձր, ես համաձայն եմ։ Բայց անպայման պետք է հաշվի առնվի Հայաստանի հնարավորությունները։ Այն երաժշտասեր մասսան, որը ուզում է գնալ, որը պետք է գնա, կարծում եմ, չի կարող գնալ տվյալ դեպքում։ Ցավալի փաստ է։ Կուզենայի, որ մյուս կողմի համար էլ ինչ-որ մատչելի սահմաններ լինեն, իսկ մնացած հատվածը լիներ այնքան, ինչքան որ կա, բայց գոնե ինչ-որ տոկոս, լա՛վ՝ գոնե մի 30%-ը, մատչելի լիներ, որ մարդիկ կարողանային գնալ։ Ես շատ ուրախ կլինեի, որ այդպես լիներ։

Հարցին, թե ո՞ւմ համար են կազմակերպվում այս համերգները, Էմմա Պետրոսյանը պատասխանել է՝ ով կարողանում է գնալ, նրանց համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը