Լրահոս

12.12.2009 12:19


Ադրբեջանն ԱՄՆ–ին բողոք է ներկայացնելու

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսում բողոքի ձայն է բարձրացվելու Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն տրամադրելու կապակցությամբ։ Անվտանգության և պաշտպանության կոմիտեի հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջի խոսքերով՝ տասնյակ տարիներ շարունակվող այդ գործընթացը դժգոհություն է առաջացնում և չի համապատասխանում ԱՄՆ-ի միջնորդական առաքելության կարգավիճակին։

«Մենք ցանկանում ենք խորհրդարանում բարձրացնել այդ հարցը և պահանջել Ամերիկայից դադարեցնել օգնությունը. դա բացասաբար է անդրադառնում հակամարտության կարգավորման վրա»։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը