Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով 2011թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխանությունների հնչեցրած պնդումներին, թե այն սոցիալական ուղղվածության տեսանկյունից աննախադեպ է, ասել է.
-Որևէ աննախադեպ բյուջե չկա, առավել ևս սոցիալական ուղղվածության տեսանկյունից։ Ուղղակի իշխանությունները փորձում են հասարակությանը թյուրիմացության մեջ գցել, իրենք ոչ մի թվով չեն կարող ապացուցել, որ դա սոցիալական բյուջե է։ Ժողովրդին, երկրին մի կերպ պահելու բյուջե եմ ես այն անվանել, խղճուկ բյուջե։
Վ. Խաչատրյանն ասել է, թե բյուջեն չի կարող դրանից փոքր լինել, այնտեղ նվազագույն ծախսերն են, որոնք անհրաժեշտ են պետության քաղաքացիների առողջապահական, կրթական և նման հարցերը լուծելու համար։
-Դա ուղղակի հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու խնդիր է,-ասել է մեր զրուցակիցն ու ավելացրել։-Մեկ այլ հարց կարելի է իրենց տալ՝ իրենք ինչքանո՞վ են իրականացնում «Առաջ Հայաստան» ծրագիրը։
Վահագն Խաչատրյան. «Խղճուկ բյուջե–2011»

7or.am