Աշխարհ

18.07.2016 23:04


«Human Rights Watch»–ն արաբ կանանց ծանր կյանքի մասին մուլտֆիլմ է նկարահանել (տեսանյութ)

«Human Rights Watch»–ն արաբ կանանց ծանր կյանքի մասին մուլտֆիլմ է նկարահանել (տեսանյութ)

Իրավապաշտպան «Human Rights Watch» ընկերությունը թողարկել է կարճամետրաժ մուլտֆիլմ Սաուդյան Արաբիայի կանանց բաժին հասած ծանր կյանքի մասին։ Այս մասին հայտնում է «lenta.ru»–ն։

Տեսանյութում պատմվում է մի կնոջ մասին, ով փախչում է տնից այն բանից հետո, երբ ամուսինը ծեծում է նրան։ Կինը փորձում է թաքստոց գտնել ապաստարանում, սակայն վերջինի աշխատակիցը բացատրում է կնոջը, որ դրությունից դուրս գալու ամենալավ տարբերակն ամուսնու հետ հաշտվելն է, իսկ հետո հանձնում նրան ամուսնուն ստորագրության դիմաց։ Տվյալ պահին տեսանյութը մոտավորապես 300 հազար դիտում է հավաքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը