Լրահոս

18.07.2016 17:19


Մանվել Եղիազարյան. «Հանկարծ իշխանությունները չփորձեն շտուրմ վերցնել ու այդ տղաներին չեզոքացնել»

Մանվել Եղիազարյան. «Հանկարծ  իշխանությունները չփորձեն շտուրմ վերցնել ու այդ տղաներին չեզոքացնել»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը զգուշացնում է իշխանություններին.

«Հանկարծ մեր իշխանությունները չփորձեն շտուրմ վերցնել ու այդ տղաներին չեզոքացնել: Դա ավելի մեծ զոհերի կհանգեցնի, և իրենք այդ պատասխանատվության տակից չեն կարող դուրս գալ։ Առանց այդ էլ մեծ ատելություն կա ներկայիս իշխանությունների նկատմամբ»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Եղիազարյանը, անդրադառնալով Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, նշեց դրա պատճառները.

«Մարդիկ իրավունքներ չունեն, սոված են, արհամարհված. նրանց ծեծում են, աղքատությունը 70-75 տոկոս է հասել, ամեն տեղ տուգանք, կարմիր գծեր, այս քայլին գնալ ստիպեցին մարդկանց: Ուստի ես չեմ կարողանում դատապարտել նրանց, բայց չեմ էլ պաշտպանում»:

Հարցին` արդյոք պատերազմական այս իրավիճակում պատեհ պա՞հն էր նման ըմբոստության, պարոն Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, բայց օլիգարխներն ու իշխանավորները միլիոններ են ծախսում` հանգստանալով Արաբական Միացյալ Էմիրություններում և Եվրոպայում»:

Աղբյուրը՝ «aravot.am»

Այս խորագրի վերջին նյութերը