Աշխարհ

18.07.2016 20:05


Թեյլոր Սվիֆթը զրպարտության մեջ է մեղադրել Քանիե Ուեսթին ու Քիմ Քարդաշյանին

Թեյլոր Սվիֆթը զրպարտության մեջ է մեղադրել Քանիե Ուեսթին ու Քիմ Քարդաշյանին

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ռեփեր Քանիե Ուեսթին ու նրա կնոջը՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին զրպարտության մեջ է մեղադրել։ Այս մասին հայտնում է «Hello Magazine»–ը։

Նման մեղադրության հիմք է հանդիսացել Սվիֆթի և Ուեսթի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումը. դրանով կարելի է ենթադրել, որ երգչուհին հավանություն է տվել ռեփերի «Famous» երգում իր մասին տողերին։

Գաղտնի ձայնագրությունն էլ հրապարակել է Քիմ Քարդաշյանը։

Այդ երգում Քանիեն ասում է. «Մենք Թեյլորի հետ դեռ կարող ենք սեքս ունենալ»,– ինչպես նաև անցենզուր մակդիրով բնորոշում երգչուհուն։

Ըստ Քարդաշյանի հրապարակած ձայնագրության՝ Սվիֆթն ասում է, որ գնահատում է այն, որ Քանիեն իրեն տեղյակ է պահում այդ տողերի մասին։

Երգչուհու խոսքով՝ իրեն սլալմամբ ստախոս են հանել, քանի որ ինքը չի իմացել ողջ պատմությունը և որևէ հատված չի լսել երգից, ինչը խոստացել էր Ուեսթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը