Լրահոս

18.07.2016 18:22


Որովայնի հրազենային վիրավորում ստացած գնդապետը վիրահատվել է

Որովայնի հրազենային վիրավորում ստացած գնդապետը վիրահատվել է

Ոստիկանության գնդապետ, որովայնի հրազենային վիրավորում ստացած Արամ Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողներին հայտնել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանը:

Նրա խոսքով՝ Հովհաննիսյանը վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է:

«Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է, գտնվում է պալատում»,- Շահբազյանը:

Շահբազյանը նաև տեղեկացրել է, որ թիկունքի շրջանում հրազենային բեկորային վիրավորում ստացած փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը ամբուլատոր կարգով բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը