Լրահոս

10.01.2011 13:51


ԱՄՆ-ը և Ադրբեջանը Բաքվում խորհրդատվություն կանցկացնեն

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը՝ ԱՄՆ և Ադրբեջանի միջև անվտանգության խնդիրների շուրջ հերթական տարեկան խորհրդատվությունները տեղի կունենան փետրվարի սկզբին։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիտ Բինը։ Նա հայտարարել է, որ անվտանգության հարցերի շուրջ կայանալիք երկխոսությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի սկզբին Բաքվում։

-Այնուամենայնիվ ճշգրիտ ժամկետը դեռևս հայտնի չէ։ ԱՄՆ պատվիրակությունը կղեկավարեն Պետդեպարտամենտի բարձրաստիճան այրերը։ Պատվիրակության կազմի մեջ են մտնում նաև Պենտագոնի ներկայացուցիչները, - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև նմանատիպ խորհրդատվություններ են անցկացվում տարին մեկ անգամ։

Այս խորագրի վերջին նյութերը