Լրահոս

18.07.2016 20:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում են բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում

Հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/վ արագությամբ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին նույնքան կնվազի:

Երևանում

Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.00C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C:

Այս խորագրի վերջին նյութերը