Լրահոս

18.07.2016 21:09


Դիտորդների խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ

Դիտորդների խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ
2016 թվականի հուլիսի 18-ին Դիտորդների խումբը ստանալով բազում ահազանգեր այցելություններ է կատարել «Նուբարաշեն», «Կոշ» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ։
«Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ընթացքում Խմբի անդամները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին: Վերջինս նշել է, որ գտնվում է լավ վիճակում, որևէ ճնշում իր նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։
Այց է կատարվել նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպումներ են տեղի ունեցել Լիպարիտ Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի, Վահե Մկրտչյանի հետ։ Նշենք, որ հանդիպման պահին Լիպարիտ Պետրոսյանը մեկուսացված էր, ՔԿՀ աշխատակիցների խոսքով վերջինիս անվտանգությունը ապահովվելու նպատակով է տեղի ունեցել մեկուսաբումը։ Ալեք Պողոսյանը և Վահե Մկրտչյանը, հայտնել են, որ վերջին իրադարձությունների հետ կապված իրենց նկատմամբ որևէ ճնշում չի եղել։
«Վարդաշեն» ՔԿՀ-ում դիտորդները հանդիպել են Վոլոդիա Ավետիսյանին և Շանթ Հարությունյանին։ Վերջիններիս խոսքերով որևէ ճնշում իրենց նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։ ՔԿՀ-ում դիտորդների Խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում արտաքին աշխարհի հետ Ժ. Սեֆիլյանի կապը սահմանափակելու հետ կապված և իրենց լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել հանդիպել վերջինիս։

Այս խորագրի վերջին նյութերը