Լրահոս

18.07.2016 21:21


Գյումրու երթի մասնակիցները պահանջում են Երևանում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել

Գյումրու երթի մասնակիցները պահանջում են Երևանում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ: Ավելի վաղ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր հայտվել այն մասին, որ Թատերական հրապարակում կայանալու է հավաք քննարկում Երևանում տիրող իրավիճակի, հետագա գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Քննարկման մասնակիցները իշխանություններից պահանջեցին, որպեսզի Երևանում ստեղծված իրավիճակը կարգավորեն բանակցություններով, առանց արյուն թափելու: Նրանք չբացառեցին նաև, որ օրենքի շրջանակներում կարող են դիմել անհնազանդության ակցիաների:

Այս պահին Գյումրու ոստիկանության որևէ բաժանմունքում որևէ քաղաքացու գտնվելու մասին ահազանգեր չկան: Երեկ Գյումրիում ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել 4-5 քաղաքացիներ:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը