Ոչ մի երկիր ապահովագրված չէ այնպիսի իրադարձությունից, որն օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանում: Նույնիսկ ԱՄՆ-ը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան զերծ չեն մնում նման իրադարձություններից, բայց երբ այս երկրներում նման գործողություններ են տեղի ունենում, պետության առաջին դեմքերը՝ նախագահը, վարչապետը, խորհրդարանի ղեկավարը, կառավարող խմբակցության ղեկավարը ուղերձով դիմում են ժողովրդին, ներկայացնում իրենց դիրքորոշումը, մոտեցումները, խոսում այն մասին, թե ինչպես են տեսնում հանգուցալուծումը:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են և ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամանակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպե՞ս աջակցի:
Վերջապես պետությունում միայն լավ իրադարձություններ տեղի չեն ունենում: Լինում են եւ նմանատիպ իրադարձություններ, որի ժամանակ ավելի է կարեւորվում պետության ղեկավարի խոսքը, քան քեֆ-ուրախության ժամանակ:
Գեղամ Նազարյան. Ինչո՞ւ են լռում առաջին դեմքերը

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից