Լրահոս

19.07.2016 07:22


Պատահարից 9 օր անց երեխան մահացավ

Պատահարից 9 օր անց երեխան մահացավ

Ինչպես ոստիկանությունը տեղեկացրել էր՝ հուլիսի 9-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Գառնի ճանապարհին կորցրել էր կառավարումը և բախվել ճամփեզրի քարին ու կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված, 2005թ. ծնված Աննա Մելիքյանը հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը