Լրահոս

19.07.2016 07:44


Բագրատունյաց պաղոտայում «Զիլ»–ը կողաշրջվել է

Բագրատունյաց պաղոտայում «Զիլ»–ը կողաշրջվել է

Հուլիսի 18-ին, ժամը 18.04-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պաղոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Աշխատանքի հրապարակ տանող հատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան (քարով բեռնված) կողաշրջվել է, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարներն ապահովել են անվտանգությունը` մինչ բեռը տեղափոխել են այլ բեռնատար:

Այս խորագրի վերջին նյութերը