Աշխարհ

19.07.2016 10:42


Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը դեմ չէ միջուկային կոճակից օգտվելուն (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը դեմ չէ միջուկային կոճակից օգտվելուն (տեսանյութ)

Միացյալ թագավորության համայնքների պալատը հավանություն է տվել երկրի միջուկային վահանի արդիականացմանը։ Կողմ է քվեարկել 472 պատգամավոր, դեմ՝ 117։ Նախագիծը նախատեսում է 4 սուզանավից բաղկացած նոր նավատորմի ստեղծում՝ հագեցած ամերիկյան «Trident» հրթիռներով։ Ընդ որում, նրանց վրա տեղադրված են լինելու բրիտանական արտադրության միջուկային մարտագլխիկներ։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Ծրագրի արժեքը 31 միլիարդ ֆունտ ստեռլինգ է։ Խորհրդարանում տեղի ունեցած բանավեճերի ընթացքում երկրի նոր վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է սեղմել միջուկային կոճակը։ Որպես գլխավոր սպառնալիքներ՝ նա նշել է Ռուսաստանին և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը