Լրահոս

12.12.2009 13:03


Ռուբեն Հովսեփյան. «Առայժմ այդ քաղաքականությունը մեզ ոչինչ չի տվել»

-Նախաձեռնողական քաղաքականությունը ես ընդունում եմ, եթե հիմնավոր է լինում։ Երբ հասարակական կարծիքից առաջ է ընկնում որևէ նախաձեռնողի գործը, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ։ Առայժմ այդ քաղաքականությունը մեզ ոչինչ չի տվել, բացի նրանից, որ նորից հետաքրքրություն է առաջացել և նորից խոսում են այդ հարաբերությունների, Ցեղասպանության և այլնի մասին, սակայն խնդիրը տեղից չի շարժվել,- գնահատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ասել է «Դրոշակ» պարբերականի խմբագիր Ռուբեն Հովսեփյանը, և հավելել, որ ինքը նախաձեռնողական քաղաքականության մեջ ոչ մի դրական բան չի տեսնում։

Արձանագրությունները կյանքի կոչելու դեպքում Ռուբեն Հովսեփյանը վտանգներ է տեսնում՝ կապված մասնավորապես Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության խնդրի և սահմանի ընդունման հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը