Աշխարհ

19.07.2016 20:03


Ռուս զբոսաշրջիկները պատմել են՝ ինչպես են վերապրել Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը (տեսանյութ)

Ռուս զբոսաշրջիկները պատմել են՝ ինչպես են վերապրել Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը (տեսանյութ)

ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ Թուրքիայի տարածքից դուրս է բերվել ավելի քան 2 հազար Ռուսաստանի քաղաքացի։ Այդպիսով բոլոր զբոսաշրջիկները, ովքեր նախորդ հանգստյան օրերին մնացել էին թուրքական օդանավակայաններում, վերադարձել են հայրենիք։ Ինչպես հայտարարել են Անթալիայում ռուսական Գլխավոր հյուպատոսությունից, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու ընթացքում ռուսաստանցիներից ոչ ոք չի տուժել։ Ստամբուլից և Անթալիայից դեպի ռուսական քաղաքներ իրականացվող չվերթների մեծ մասն ընթանում է ժամանակացույցով։

Անթալիա–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևոյի օդանավակայանաում երեկ՝ հուլիսի 18–ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 17։30–ին։ Ժանանման գոտում նրանց դիմավորել են հազարավոր լրագրողներ և, իհարկե, հարազատները։ Նրանք անհանգստանում էին իրենց մտերիմների համար, ովքեր մնացել էին Թուրքիայում երկրում չհաջողված հեղաշրջում կատարելու պատճառով։

Զբոսաշրջիկների խոսքերով՝ Թուրքիայի լողափերում իրավիճակը հանգիստ է։ Հանգստյան գոտիներում չկան զինված անձիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը