Լրահոս

19.07.2016 13:16


Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:

Գրողը 71 տարեկան էր:

Դավիթ Հովհաննեսը հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից), թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:

Գրողը նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003. թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:

Այս խորագրի վերջին նյութերը