Լրահոս

12.12.2009 13:36


ՀՀԿ պատգամավոր. «Մենք Ցեղասպանության հարցից ընդհանրապես չենք հրաժարվելու»

ՀՀԿ պատգամավոր. «Մենք Ցեղասպանության հարցից ընդհանրապես չենք հրաժարվելու»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով չի բարձրաձայնվում, բայց մեր կողմը ևս նախապայմաններ ունի։

-Մենք շատ հեշտությամբ կարող ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության խնդիրը և այդ խնդրի հետ շաղկապված այլ հարցեր։ Նշեմ, որ այսօր միջազգային հանրության մոտ ավելի նպաստավոր պայմաններ են առաջացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու համար, և դա պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներով, թուրքահայ կողմից առաջ քաշվող նախապայմաններով։ Օբամայի վերջին հայտարարություններում էլ կա, որ, իրոք, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն  այլևս կոնգրեսում անհնար է կանգնեցնել, եթե Թուրքիան նույն ձևով շարունակի Հայաստանի հետ նախապայմաններով խոսել,-ասել է նա։

Այն հարցին, իսկ եթե Թուրքիան չշարունակի նախապայմաններով խոսել, մենք պատրա՞ստ ենք հրաժարվել այդ հարցից, Գագիկ Մելիքյանը պատասխանել է՝ ոչ։

-Մենք այդ հարցից ընդհանրապես չենք հրաժարվելու, և դրա մասին բազմիցս ասվել է։ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հանրության կողմից վաղ թե ուշ միանշանակ ճանաչվելու է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը