Լրահոս

19.07.2016 14:36


Մակեդոնիան մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակով

Մակեդոնիան մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակով

Մակեդոնիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մակեդոնիայի հասարակությունը բազմիցս բախվել է նման իրավիճակների հետ, ինչպիսին ստեղծված է Հայաստանում: Դրանից անհնար է խուսափել՝ հաշվի առնելով տարածքային խնդիրները, ինչպես նաեւ գործող համակարգի թերությունները: Ամեն դեպքում, Մակեդոնիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մակեդոնիայի ժողովուրդը վստահ է, որ Հայաստանը կհաղթահարի այդ դժվարին իրավիճակը»:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Մակեդոնիայի հյուպատոս Արայիկ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը