Լրահոս

19.07.2016 16:59


Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր

Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր

Օրեր առած ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը ժամը 18:00-ին։

Այն տեղի կունենա Աբովյան քաղաքի 10-րդ փողոցի 20Ա բնակարանում, իսկ վաղը՝ ժամը 13:00-ից թաղման արարողությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին:

Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:

Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը