Աշխարհ

19.07.2016 17:55


Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թիկնապահներին «անբասիր աշխատանքի համար»

Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թիկնապահներին «անբասիր աշխատանքի համար»

ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը 25–ամյակի կապակցությամբ շնորհավորել է նախագահի անվտանգության ծառայության (ՆԱԾ) աշխատակիցներին և շնորհակալություն հայտնել «անբասիր աշխատանքի համար»։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

Պուտինի խոսքով՝ նախագահի անվտանգության ծառայությունը ներկայումս իրավամբ դարձել է պետական պահպանության համակարգի ամենակարևոր կառույցներից մեկը։

«Մենք բառացիորեն ուս ուսի ենք աշխատում, և լավ գիտեմ, որ ՆԱԾ–ն արհեստավարժների ու հայրենասերների համախմբված կազմ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անկեղծ և անբասիր աշխատանքի համար։ Վստահ եմ, որ միշտ կարող եմ հույս դնել ձեր վրա»,–ասել է ռուս նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը