Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ)
Քաղաքացիները շարունակում են մնալ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ՝ Խորենացի փողոցում։ Երեկոյան նրանց թիվն ավելացավ։
Այնտեղ են կենտրոնացվում նաև ոստիկանական նոր ուժեր։
Հիշեցնենք, որ շուրջ 200 մարդ գիշերել էր այնտեղ։ Քաղաքացիները նշում են, որ շուրջօրյա մնալու են Խորենացի փողոցում՝ կանխելու նոր բռնություններն ու արյունահեղությունը։
Մարդիկ հավաքված են նաև Ազատության հրապարակում։
Հուլիսի 17-ի վաղ առավոտից «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում էին գործել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի վրա` պատանդ վերցնելով ոստիկանների: Խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
***
ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են լսվել, և Խորենացի փողոցում հավաքված մարդիկ ենթադրելով, որ իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում՝ բախվել են ոստիկանների հետ։
***
Կրակոցներից հետո շտապ օգնության մեքենա է դուրս եկել ՊՊԾ գնդին հարող տարածքից։ Մարդիկ սկսել են հարվածել նաև այդ մեքենային։ Այնուհետև ցուցարարներից մեկն ասել է, որ հենց նոր խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ, ով ասել է, որ իրենք են կրակոցներն արձակել, քանի որ տեղեկություն են ստացել, որ ոստիկանները հարձակվել են ժողովրդի վրա։
Հենց այդ պահին կրկին զանգահարել են Վարուժան Ավետիսյանին, ով հեռախոսի միացված բարձրախոսով հայտարարել է.
«Սիրելի՛ ժողովուրդ, մեր վրա հարձակում չի եղել։ Մեզ վրա հարձակում չի լինի, եթե դուք այդտեղ լինեք և աջակցեք մեզ»,–ասել է Վարուժան Ավետիսյանը։
Դրանից հետո ցուցարարները տարածքում գտնվող աղբամաններն են շրջել, ցնցել են նաև ոստիկանության մեքենան։
***
Ոստիկանները ցուցարարներին վստահեցրեցին, որ զինված խմբի նկատմամբ ոչ մի հարձակում էլ չի եղել և ոչ ոք չի տուժել։
***
Ցուցարարներին է մոտեցել Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի կրտսեր եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, և հայտարարել, որ հենց նոր խոսում էր եղբոր հետ։ Նաև նշել է, որ ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածում, թե ապստամբները Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում։
–Ասում են՝ երրորդ ինչ–որ բան են ուզում։ Ո՛չ, իրանց միակ պահանջն է՝ հողը հանձնողին հանձնել հողին։
Ցուցարարներն այս հայտարարությունն ընդունել են ծափահարություններով։
***
Խորենացի փողոցում՝ ցուցարարների առաջին շարքերում են նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երկու փոխնախագահները՝ Ստեփան Մարգարյանը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ինչպես նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը։
***
Տեղեկություններ կան, որ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև,վերջինները քարեր են նետել, և չորս ոստիկան վնասվածք է ստացել։
***
Սարի թաղի բնակիչները պատմում են, որ այս պահին բնակիչները անվադողերից և այլ առարկաներից բարիկադներ են կազմել, և բողոքի գործողությամբ իրենց աջակցությունն են հայտնում ապստամբներին և Սերժ Սարգսյանի հրաժարականի նրանց պահանջին։

Տեղեկություններ կան, որ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վերջինները քարեր են նետել, և չորս ոստիկան վնասվածք է ստացել։

7or.am