Քաղաքական

20.07.2016 01:39


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում Հայաստանում խնդիրը լուծել զսպվածությամբ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում Հայաստանում խնդիրը լուծել զսպվածությամբ (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե ինչ տեսակետ ունի ԱՄՆ-ը Հայաստանում շարունակվող անհանգստությունների վերաբերյալ, Պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները երեքշաբթի օրն ասաց, որ իրենք նախ եւ առաջ ցավակցություն են հայտնում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու աղոթում վիրավորների համար։

«Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն»։

Այս խորագրի վերջին նյութերը