Լրահոս

20.07.2016 06:01


Գիշերը ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն չիրականացրեց (ուղիղ միացում)

Գիշերը ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն չիրականացրեց (ուղիղ միացում)

Այս գիշեր ևս Խորենացի փողոցում խաղաղ է անցել։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ապստամբների հանդեպ իրավապահները կրկին որևէ հատուկ գործողություն չեն իրականացրել։ Ժամը 3–ի սահմաններում ոստիկանությունը փորձեց ավտոբուսով նոր ուժեր բերել ՊՊԾ գնդին հարակից տարածք, սակայն հանդիպելով այնտեղ գտնվող քաղաքացիների դիմադրությանը՝ ավտոբուսը շրջվեց և հետ վերադարձավ։

Նշենք, որ այս գիշեր նույնպես Խորենացի փողոցում տասնյակ մարդիկ են լուսացրել։ Այնտեղ շուրջօրյա նստացույց է տեղի ունենում։ Մարդիկ պնդում են, որ դեմ են նոր արյունահեղությանը և սատարում են Սերժ Սարգսյանի հրաժարականի ապստամբների կոչին։

Այս երեկոյան ևս այնտեղ բազմամարդ ցույց է նախատեսվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը