Երևանի ոստիկանապետը պնդել է, որ ՌԴ-ից «Ալֆա» ջոկատ չի ժամանել Հայաստան
Նախօրեին տարբեր տեղեկություներ էին շրջանառվում ՌԴ-ից Հայաստան «Ալֆա» ջոկատի ժամանման և «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ գազային գրոհի նախապատրաստման մասին։ Ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից տարածքում հավաքված ցուցարարներին այս լուրը խիստ վրդովեցրել էր. նրանք պահանջում էին իրավապահներից անհապաղ հերքել կամ հաստատել դա։
Գիշերը՝ ժամը 4:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ցուցարարներին պաշտոնապես փոխանցել է, որ ռուսական ջոկատի ժամանման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

7or.am