Քաղաքական

20.07.2016 06:46


Կարո Եղնուկյանը ձերբակալվել է

Կարո Եղնուկյանը ձերբակալվել է

Խորենացի փողոցում բողոքի գործողություն իրականացնող ցուցարարները հայտնել են, որ «Նոր Հայաստան» ճակատի անդամ Կարող Եղնուկյանն, առանց որևէ հիմնավորման, ձերբակալվել է:

Դրանից առաջ «Նոր Հայաստան» ճակատի միասնական շտաբը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Դիմակավորված մարդիկ ներխուժել են Կարո Եղնուկյանի բնակարան: Նրանք ներկայացել են որպես Ազգային անվտանգության աշխատողներ»:

«Նոր Հայաստանի» անդամները պնդում են, որ Եղնուկյանի բնակարանից իրավապահներին ոչինչ հայտնաբերել չի հաջողվել. ընդամենը հինգ համակարգիչ են առգրավել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը